Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝

 

- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը.

- արտադրամասի պահեստային մասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից․ պատերի մակերևույթը եղել է քարից, առանց երեսպատման։

 

Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

130