Վրացական մասնավոր ընկերությունը Աբխազիա բենզին է մատակարարել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հաստատել է, որ վրացական մասնավոր ընկերությունը վառելիք է մատակարարել վառելիքային ճգնաժամ ապրող Աբխազիային։ Նա ընդգծել է, որ գործընթացն իրականացվել է «Օկուպացիայի մասին» օրենքի շրջանակներում, և եթե հնարավորություն լինի թեթևացնելու այնտեղ ապրող բնակչության վիճակը, կառավարությունը հետայսու ևս թույլ կտա դա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի Աբխազիա, ինչը հաստատել էին նաև տեղի դե-ֆակտո իշխանությունները՝ նշելով, որ ռուսական մատակարարումների խափանումների ֆոնին բիզնեսին հաջողվել է այլընտրանքային աղբյուր գտնել Վրաստանից։
13 Օգոստոս, 2026 13:54
133
Ռուս կնոջ հետ կապված միջադեպը դիտավորյալ ուռճացվում է օտարերկրյա գործակալների կողմից. Կոբախիձե
23 Հուլիս, 2026 16:12
Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
09 Հունիս, 2026 18:07
Վրաստանը չի շեղվի ուղուց՝ չնայած ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու սպառնալիքներին․ Կոբախիձե
09 Հունիս, 2026 12:50