Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է.

 

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

 

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

 

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին ՝ https://bit.ly/2XRooIV

 

Ըստ ընկերության ներկայացուցչի, COVID-19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

 

Այլ մանրամասների համար կարող եք դիմել ավիաընկերությանը։

971