Լրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա. ՆԳՆ ոստիկանություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա տեղեկությունները կեղծ են և մանիպուլացնող։
Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ»։
Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին՝ հրապարակել ճշտված տեղեկություններ, զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։
14 Օգոստոս, 2026 11:22
93
Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռներ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել
14 Օգոստոս, 2026 09:56
Տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը․ 1 հոգի ձերբակալվել է
13 Օգոստոս, 2026 16:50
Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր
13 Օգոստոս, 2026 16:46