Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը շարունակում է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցով՝ դիվանագիտությունը համարելով գլխավոր առաջնահերթություն և պահպանելով երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։

«Բանակցությունները միջնորդների միջոցով շարունակվում են։ Գլխավոր հարցն այն է, թե որքանով է ամերիկյան կողմը մտադրված բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները։ Դիվանագիտությունը մնում է մեր առաջնահերթությունը, սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը», - ասել է նա։

80