Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2,5-ամյա տղա է։
Պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող «Տիր»-ի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից, «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։
18 Օգոստոս, 2026 11:39
73
Արտաշատ քաղաքի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
17 Օգոստոս, 2026 20:02
Տանտիրուհու դստեր ընկերուհին գտել էր տան բանալին ու գումարներ գողացել․ Ոստիկանության բացահայտումը
12 Օգոստոս, 2026 20:00
Զգուշացում․ Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsApp․ Սամվել Մարտիրոսյան
04 Օգոստոս, 2026 21:51