Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի Գերագույն Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Պաշտպանության նախարարի պաշտոնում։ Մինչ այդ, նա կատարում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ղեկավարի պարտականությունները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խմարային հանձնարարել էր կատարել Պաշտպանության նախարարի պարտականությունները այն բանից հետո, երբ հուլիսի կեսերին պաշտոնանկ արվեց ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը:
Եվգենի Խմարային Ուկրաինայի պաշտպանության նախարար նշանակելու օգտին քվեարկել է 312 պատգամավոր, երկուսը դեմ են արտահայտվել:
Ելույթ ունենալով Ռադայի պատգամավորների առջև՝ Խմարան իր գլխավոր առաջնահերթությունների թվում նշել է ճակատի ամրապնդումը, մարդկային կապիտալի պահպանումը և ռազմական արդյունաբերության զարգացումը։