Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 23-ին՝ ժամը 8։13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել։

Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են տղամարդու ինքնությունը։ Նախնական տեղեկություններով` շենքի բնակիչ 53-ամյա տղամարդը 7-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

262