Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է հարձակվող Դարվին Նունիեսի՝ վարձավճարով «Ալ-Դիրիա» տեղափոխության մասին։  Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։  

​27-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի վարձակալության որոշումը հաստատվել է «Ալ-Հիլալի» տնօրենների խորհրդի կողմից՝ արքայազն Նավաֆ բին Սաադի գլխավորությամբ։ Նունիեսը թիմին միացել էր 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Լիվերպուլից»։  

​Անցած մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի ընթացքում նա դուրս էր մնացել թիմի հայտացուցակից՝ լեգեոներների սահմանաչափի պահպանման հետ կապված խնդիրների պատճառով: Նունիեսի պայմանագիրն «Ալ-Հիլալի» հետ շարունակում է գործել, իսկ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո։

132