Ողբերգական ավտովթար Արագածոտնում. բախվել են բեռնատարն ու թեթև մարդատարը. վարորդներից մեկը տեղում մահացել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։
24 Օգոստոս, 2026 13:17
90