Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 19/15), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

  • պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերց,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
  • չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

74