Սպասվում են տեղումներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում օգոստոսի 27-ի և 28-ի երեկոյան ժամերին, 29-31-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։
Օգոստոսի 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
27 Օգոստոս, 2026 09:44
124