Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

 

ԱԳՆ-ից հայտնում են, որ Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, նախագահության ռազմավարական առաջնահերթությունները և ներառական համաժողովի ապահովման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։

 

 

Ընդգծվել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովը համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից է. դրան կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ, իսկ COP17-ին կնախորդի Առաջնորդների գագաթնաժողովը։

 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստման ուղղությամբ և մշակվող փաստաթղթերի շուրջ բանակցություներում ԱԳՆ և դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված աշխատանքները։

 

ՇՄ նախարարը և ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։

115