Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի համար «տասներորդական հարց է», թե Եվրոպայում կճանաչե՞ն Պետական դումայի ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Կրեմլի լրագրողական խմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում։

«Իրականում, եվրոպացիները կճանաչե՞ն, թե՞ չեն ճանաչի [ընտրությունները]՝ մեզ համար դա տասներորդական հարց է։ Մենք ունենք մեր քաղաքական համակարգը, ունենք մեր քաղաքական գործընթացը, և նախընտրական քարոզարշավն ընթանում է ամբողջ թափով»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի ընտրությունների դեմ եվրոպացիների սադրիչ նկրտումները «եղել են, կան և կլինեն»։ Նա նշել է, որ երկրում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ սադրանքներին հակազդելու համար։

67