Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է սկսել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկու առաջնորդներն էլ Բիշքեկ են ժամանել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։

Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ՝ երկու երկրների միջև առանց վիզային ռեժիմը մշտական ​​դարձնելու համար։

149