Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Պուտինը հանդիպման ժամանակ շեշտել է, որ ռուս-իրանական հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ոլորտներում։ 
Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնում։

70