Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները Իրանի հետ հակամարտության և էներգակիրների գլոբալ դեֆիցիտի ֆոնին իջել են՝ հասնելով 1982 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անցած շաբաթ ռազմավարական ռեզերվը կրճատվել է ավելի քան 3 միլիոն բարելով և իջել մինչև 286,6 միլիոն բարելի, ինչը կազմում է պահեստարանի ընդհանուր տարողունակության շուրջ 40%-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նավթի ռազմավարական ռեզերվը ստեղծվել է 1970-ական թվականների սկզբին արաբական երկրների կողմից սահմանված նավթային էմբարգոյից հետո։ Այն կարող է տեղավորել մինչև 714 միլիոն բարել նավթ։ Վառելիքը պահվում է Մեքսիկական ծոցի ափամերձ գոտում՝ Լուիզիանա և Տեխաս նահանգներում գտնվող բարձր պաշտպանվածություն ունեցող ստորգետնյա աղային քարանձավներում։

65