Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Nvidia»-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը G20-ի երկրներին կոչ է արել արագացնել արհեստական ​​բանականության ներդրումը՝ որպես տնտեսական աճը խթանող գործիք, հաղորդում է «Bloomberg»-ը:

Հուանգը նշել է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունները պետք է ընդլայնեն տվյալների կենտրոնները և այլ ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներին աջակցելու համար։

«Յուրաքանչյուր երկիր պետք է կառուցի ենթակառուցվածքներ՝ սեփական տնտեսությանն աջակցելու համար»,- չորեքշաբթի օրը Հյուսիսային Կարոլինայում G20-ի մասնակիցների համար կազմակերպված տեխնոլոգիական միջոցառման ժամանակ ասել է Հուանգը:

«Nvidia»-ի գործադիր տնօրենն այս տեխնոլոգիան համեմատել է ջրի, էլեկտրաէներգիայի և կոմունալ այլ ծառայությունների հետ։

«Ցանկացած երկրի համար ամենավատ արդյունքը հետ մնալն է»,- ավելացրել է նա:

Որպես օրինակ՝ Հուանգը բերել է Միացյալ Նահանգները: Նրա խոսքով՝ «Nvidia»-ն մտադիր է «միայն այս տարվա ընթացքում» «մոտ 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ ենթակառուցվածքներում»՝ շնորհիվ երկրի կարգավորող միջավայրի և էներգետիկայի զարգացմանը նպաստող քաղաքականության։

 

73