Ռուբինյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների խորացումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։
Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
03 Սեպտեմբեր, 2026 12:13
68
Ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ Ռուբինյան
27 Օգոստոս, 2026 22:56
ԱԺ խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՔՊ խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանին. Ռուբինյան
27 Օգոստոս, 2026 15:20
Քոչարյանին կալանավորել են ոչ թե Արցախի կամ գերիների մասին խոսելու, այլ՝ կոռուպցիայի համար․ Ռուբինյան
27 Օգոստոս, 2026 11:17