Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանի Սուպերլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Պանետոլիկոսի» նկատմամբ։ Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և առանց փոխարինման՝ ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Վիճակագրական Sofascore հարթակը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է բարձր՝ 7,5 միավորով։ Թիկնիզյանն աչքի է ընկել ինչպես պաշտպանությունում հուսալի գործողություններով, այնպես էլ գնդակով ակտիվ առաջխաղացմամբ։

Նաիր Թիկնիզյանի վիճակագրական ցուցանիշները հանդիպման ընթացքում․

  • Հպումներ գնդակին․ 86
  • Պաշտպանողական օգտակար գործողություններ․ 14
  • Գնդակի հեռացումներ տուգանային հրապարակից․ 8
  • Փոխանցումների խափանումներ․ 2
  • Արգելափակված հարվածներ․ 2
  • Գնդակի խլումներ․ 2 (1 հաջող)
  • Գնդակի վերադարձ․ 3
  • Հաղթած մենապայքարներ․ 12-ից 5-ը (7-ից 3-ը՝ դիրքային պայքարում, 5-ից 2-ը՝ երկրորդ հարկում)
  • Ճշգրիտ փոխանցումներ․ 34/51 (67%), որոնցից սեփական կիսադաշտում՝ 19/21 (90%), մրցակցի կիսադաշտում՝ 15/30 (50%)
  • Ճշգրիտ երկար փոխանցումներ․ 4/9 (44%)
  • Եզրային փոխանցումներ (կախուցումներ)․ 4 (1 ճշգրիտ)
  • Հաջող դրիբլինգ․ 1/1 (100%)
  • Գնդակով առաջխաղացում․ 18 անգամ՝ ծածկելով ընդհանուր 179,6 մետր տարածություն (3 սրող առաջխաղացում՝ 58,4 մետր, ամենաերկար անցումը՝ 19,6 մետր)
  • Հարվածներ դարպասին․ 1 (ոչ դիպուկ, սպասվող գոլերի գործակիցը՝ xG 0.02, սպասվող գոլային փոխանցումներինը՝ xA 0.03)

Այս հաղթանակից հետո «Օլիմպիակոսը» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում պիրեյոսցիները սեփական հարկի տակ կընդունեն «Կալամատային»․ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին։

91