Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը մոտակա բնակավայր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։01-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ բնակավայրի առաջին փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա բնակավայր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքի կոմունալ ծառայության 1 տրակտոր։
09 Սեպտեմբեր, 2026 10:19
115