Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Visa Student քարտն ուսանողներին առաջարկում է ֆինանսների կառավարման ճկուն լուծում՝ մեկ քարտում միավորելով առօրյա գործարքների համար անհրաժեշտ հիմնական առավելությունները։

Ուսանողական փաթեթի հիմնական առավելությունները

 

  • Միջազգային քարտի տրամադրում՝ հարմար և անվտանգ վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

  • Արտոնյալ պայմաններով վարկային գիծ՝ ֆինանսական միջոցներ ուսման, անձնական ծրագրերի կամ այլ ծախսերի համար՝ հատուկ ուսանողների համար մշակված 16% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 17.23%

  • Հատուկ cashback-եր ուսանողների հաճախակի վճարումներից՝

    • 5%՝ քաղաքային և միջքաղաքային տրանսպորտից օգտվելիս,
    • 2%՝ արագ սննդի կետերում (Fast Food) վճարումներ կատարելիս,
    • 1%՝ սպորտային ակումբներ հաճախելիս։

Հայէկոնոմբանկի նոր Visa Student քարտն ամբողջական փաթեթ է՝ հարմարեցված ուսանողական կյանքի ռիթմին։

Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ միանվագ 1,000 դրամ վճարով, առանց տարեկան սպասարկման վճարի։

Classic դասի այս քարտը հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել իրենց առաջին ֆինանսական քայլերը։ Մասնավորապես, քարտը բավական մատչելի պայմաններով վարկային գծի հնարավորություն է տալիս, ինչը կարևոր առավելություն է ուսանողների համար։

Բացի այդ, քարտն ուսանողների նախասիրություններին հարմարեցված հատուկ cashback-եր է տալիս։ Student քարտի առավելությունների շրջանակն առաջիկայում ևս շարունակելու է ընդլայնվել։

Պլանավորե՛ք, վճարե՛ք և խնայե՛ք Ձեր ֆինանսական ռիթմով՝ Հայէկոնոմբանկի Visa Student քարտով։

Քարտը հնարավոր է պատվիրել Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում՝ ներկայացնելով ուսանող լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

Ծանոթացե՛ք քարտի մանրամասներին Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքէջում։

96