Ուկրաինայի հարցով կարգավորման ծրագիր կարող է մշակվել առաջիկա շաբաթներին․ Ռուբիո
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են էական նոր առաջարկներ․ նա այն անվանել է բովանդակալից։
«Ես այս շաբաթավերջը կբնութագրեի որպես բովանդակալից, այն իմաստով, որ շփումները վերսկսվել են ամիսների դադարից հետո»,- նշել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի հետ։
«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին հնարավորություն կա մշակել գործողությունների ծրագիր՝ բանակցությունները վերսկսելու և, հնարավոր է, երկու կողմերի համար ընդունելի լուծման հասնելու նպատակով»,- ասել է նա։
09 Սեպտեմբեր, 2026 11:17
198
ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո
08 Օգոստոս, 2026 19:18
Իրանը դեռ պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ համաձայնության․ Ռուբիո
23 Հուլիս, 2026 12:40
Իրանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին․ Ռուբիո
22 Հուլիս, 2026 10:15
Մենք հույս ունենք վերսկսել ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները․ Պեսկով
08 Սեպտեմբեր, 2026 13:27
Ուիթքոֆը հայտարարել է Ուկրաինայի հարցով մոսկովյան բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին
08 Սեպտեմբեր, 2026 10:38
Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորությունը
07 Սեպտեմբեր, 2026 15:29