Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է աղբի վերամշակման գործարանի նախագծերին։ Նա նշել է, որ ցանկանում են աղբի վերամշակման գործարան ստանալ.

«Մենք ուզում ենք միանգամից աղբի վերամշակման գործարան ստանալ և չենք ուզում միջանկյալ փուլ ունենալ։ Աղբի վերամշակման գործարանն այն վայրն է, որտեղ աղբը գնում ու վերամշակվում է։ Սանիտարական աղբավայրը, այնուամենայնիվ, շարունակում է աղբավայր մնալ։ Մենք ուզում ենք մի փոքր ավելի մեծ քայլով առաջ գնալ»։

Նա նաև նշել է. «Մենք ունենք հաղթող ընկերություն, որը կոնսորցիում է՝ չինական և արաբական ընկերությունների, որոնք որ իրականացրել են նմանատիպ աղբի վերամշակման գործարանի նախագծեր տարբեր քաղաքներում, և բավականին խոշոր գործարաններ են կառուցել:

Հիմա այս հաղթող ընկերության հետ մենք պետք է քննարկենք բուն պայմանագրի առարկան, համաձայնագրերը, այդտեղ շատ դետալներ կան: Մենք չենք ուզում շտապել ուղղակի հայտարարություններ անելով և ուզում ենք ունենալ վերջնական արդյունք՝ համոզված լինել, որ այս ամբողջ գործընթացը հանգելու է վերջնական գործարանի կառուցմանը։ Դրանից հետո նոր մանրամասները կհայտնենք»,- ասել է նա։

103