Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն նախազգուշացրել է դաշնակիցներին, որ ձգտելու է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լուծարմանը, և կոչ է արել օգնել այդ նպատակին հասնելու հարցում, հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի երկրների պատվիրակություններին ուղարկված փաստաթղթին։

«ԱՄՆ-ն հետևողականորեն ոչնչացնելու է ՄՔԴ-ի կարողությունները, մենք խստոորեն պահանջում ենք, որ դուք անհապաղ քայլեր ձեռնարկեք դուրս գալու համար»,- ասված է փաստաթղթում, որը մեջբերում է պարբերականը։

Politico-ի տվյալներով՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հուլիսի կեսերին Բրյուսելում կայացած փակ հանդիպման ընթացքում ամերիկյան դաշնակիցներին կոչ է արել դուրս գալ Հռոմի ստատուտից՝ ՄՔԴ-ի հիմնադիր փաստաթղթից, որպեսզի այդպիսով օգնեն դադարեցնել կազմակերպության գոյությունը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է, թե ով կաջակցի Նահանգներին այս հարցում։

68