Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը: Այս մասին Araratnews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- հայտնեցին կոմիտեից:
11 Սեպտեմբեր, 2026 15:13
85
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը
07 Սեպտեմբեր, 2026 12:55
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
01 Սեպտեմբեր, 2026 19:23
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ
01 Սեպտեմբեր, 2026 12:41