Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ։ Մենք հասկացանք, որ խաղաղության մեջ ապրելն այնքան խորը զգացողություն է, որ այն հնարավոր չէ բառերով արտահայտել։ Խաղաղությունը միայն առճակատման բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև խաղաղաշինություն է, վստահության և համոզվածության ձևավորում՝ վերակառուցման և վերականգնման գործընթացում։

Ես նաև ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։ Երկու կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղման, երկու երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև առևտրային կապերի զարգացման նպատակով, այդ թվում՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի միջև տրանսպորտային փոխկապակցվածության և հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում առկա դրական նշանների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներին՝ այս ծրագրի իրականացմանն իրենց լիակատար հանձնառության համար։

119