Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը «շատ շուտով» կավարտվի. այս մասին Հյուսիսային Կարոլինայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինայում ընթացող պատերազմը հանգեցնում է դիզելային վառելիքի գների բարձրացմանը, սակայն այդ ամենը շատ շուտով կավարտվի, և ի վերջո դուք կունենաք մի երկիր, որը ոչ ոք երբևէ չի տեսել»,- ասել է նա։
Թրամփը հավաստիացրել է ներկաներին, որ իր վարչակազմն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա կրկնել է իր պնդումն այն մասին, որ ավարտին է հասցրել ութ պատերազմ՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա դիմակայությունը դարձել է «ամենաբարդը»։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ կկարողանա շուտով կարգավորել Իրանի հետ հակամարտությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ գործարք կնքել։