Երևանում Անտոն Քոչինյան փողոցում սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում:
Մասնավորապես` հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում:
17 Սեպտեմբեր, 2026 11:51
142