Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաշկիրիայի Ստերլիտամակում հրշեջները պայքարում են «Սոլնեչնի» առևտրի և սպասարկման համալիրի երկրորդ հարկում բռնկված հրդեհի դեմ. կան զոհեր և տուժածներ, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, որոնցից երեքը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները այրվող շենքից տարհանել են 17 մարդու։

Հրդեհը մարելու համար ներգրավվել է 47 աշխատակից և տեխնիկայի 16 միավոր։ Հրդեհաշիջման աշխատանքներն ու կառուցվածքների ապամոնտաժումը շարունակվում են։

 

275