ՊՆ-ն կոչ է անում լրատվամիջոցներին զերծ մնալ չհաստատված տեղեկությունների և վաղաժամ եզրահանգումների տարածումից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել:
Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով:
24 Սեպտեմբեր, 2026 12:51
219
Սուրեն Պապիկյանը ամփոփել է զորամասեր այցերի արդյունքները
24 Սեպտեմբեր, 2026 14:34
Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող ․ ՀՀ ՊՆ
24 Սեպտեմբեր, 2026 12:34
Զորամաս, տագնա՛պ. Պապիկյանը N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, հետևել անձնակազմի գործողություններին
23 Սեպտեմբեր, 2026 12:33