Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նյու Յորքում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ որևէ բանակցություն նախատեսված չէ. այս մասին հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին նման ձևաչափով բանակցությունների մասին։
«Նյու Յորքում եռակողմ հանդիպումներ չեն նախատեսվում և չեն կայանա»,- ասվում է Դմիտրիևի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերի 23-ի երեկոյան մեկնել է ԱՄՆ։ ZN.UA-ի վկայակոչած աղբյուրները պնդում էին, որ այնտեղ նա կարող է հանդիպել ԱՄՆ բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի Կիրիլ Բուդանովի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։
Որպես հանդիպման հիմնական թեմա՝ նրանք նշել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը։