Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում Եվրամիությանը՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ձևավորման ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ՝ մեր 200 միլիոն եվրոյի կապակցվածության գործընկերության փաթեթի շրջանակում։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում նշել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղադրելով լուսանկար Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։

«Կառուցում ենք նաև մարդկանց միջև կամուրջներ՝ խաղաղությանն ուղղված մեր ներդրումների միջոցով։

Առևտրի ինքնավար միջոցառումները Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացեն։ Դրանց շնորհիվ դեպի ԵՄ շուկա Հայաստանի արտահանման 80%-ն արդեն կազատվի մաքսատուրքերից։

Ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրները վաղը (սեպտեմբերի 24-ին․ խմբ․) վերջնականապես կընդունեն այս միջոցառումները՝ ռեկորդային կարճ ժամկետում։

Վերջապես, մենք ամրապնդում ենք նաև էներգետիկ անվտանգությունը։

Այսպիսով՝ ԵՄ-Հայաստան գործընկերությունը զարգանում է արագ տեմպերով՝ առաջ շարժվելով և դառնալով ավելի ամուր, քան երբևէ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ Մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

 

213