Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ բրիտանական «The Economist» պարբերականի՝ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի դարաշրջանը մոտենում է ավարտին։

Պարբերականը պնդում է, որ երեք պատերազմներից, գաղտնի գործողություններից և դիվանագիտական ​​անվերջ փուլերից հետո «Ամերիկայի՝ ուրիշներին սեփական տեսլականը պարտադրելու փորձերն սպառել են իրենց»։

«The Economist»-ը մատնանշում է տարածաշրջանում ԱՄՆ ներկայության թուլացման երկու նշան. Վաշինգտոնի պայմանավորվածությունը Եմենի հութի ապստամբների հետ՝ ամերիկյան նավերի վրա հարձակումներից խուսափելու վերաբերյալ, և ակնկալիքները, որ Միացյալ Նահանգները կկրճատի իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ «Սա կարող է մանրուք թվալ, սակայն երբ գերտերությունը գործարքների է գնում ապստամբ խմբավորման հետ, բոլորը հասկանում են, որ նա ցանկանում է կրճատել իր պարտավորությունները»,- նշվում է հոդվածում։

Պարբերականն այս քաղաքական փոփոխությունը բացատրում է նրանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կենտրոնացած է երկու առաջնահերթության վրա՝ Ամերիկա մայրցամաքում ազդեցության ամրապնդում և երկրի նախապատրաստում Չինաստանի հետ մրցակցությանը։ «Այս նպատակներից ոչ մեկին չեն ծառայում Մերձավոր Արևելքում մղվող պատերազմները, որոնք սպառում են ամերիկյան զինանոցները և ԱՄՆ ուժերը շեղում Ասիայից»,- նշվում է հոդվածում։

77