Ընթերցանությունը բոլոր դասերին. ԿԳՄՍՆ-ն ուսուցչական համաժողով է կազմակերպում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում։ Միջոցառման նպատակը սովորողների՝ ընթերցելու կարողությունների շարունակական զարգացումն է՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։
Համաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:
25 Սեպտեմբեր, 2026 18:27
68
ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում
02 Սեպտեմբեր, 2026 13:26
Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով
28 Օգոստոս, 2026 18:28
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14 Օգոստոս, 2026 22:35
Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողություն․ լուսանկարներ
19 Փետրվար, 2025 17:36