Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև ամուր և փոխվստահության վրա հիմնված գործընկերության կառուցման գործում անձնական նշանակալի ներդրումը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը  Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարը Էստոնիա էր այցելել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով՝ մասնակցելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 9-ին կայացել էր Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը։

70