Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին մեկնել են Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալու պահին քրեական ոստիկանները ձերբակալել և վարչություն են տեղափոխել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։ Տարածքը, որտեղ աշխատում էին երկու տրակտոր, վերցվել է հսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ, և զոդման միջոցով հանվել է 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հանգամանքները պարզվում են։

105