Հնդկաստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ. երկուշաբթի օրը՝ վկայակոչելով նահանգի պաշտոնյաներին, հայտնել է «Associated Press»-ը։
Պաշտոնյաների տվյալներով՝ վիրավորվել է 46 մարդ, իսկ ավելի քան հազար տուն վնասվել է։
Նահանգի որոշ հատվածներում, այդ թվում՝ կենտրոն Լաքհնաուում, փակվել են ուսումնական հաստատությունները, իսկ փրկարարական խմբերը ջրհեղեղից տուժած վայրերից մարդկանց տարհանում են ավելի անվտանգ վայրեր։
Ջրհեղեղները տուժել են նաև արևելյան Օդիշա նահանգը, որտեղից տարհանվել է ավելի քան 75 000 մարդ։
28 Սեպտեմբեր, 2026 12:46
87