Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հորդորել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ «մեղմել» ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Այս մասին նա հայտարարել է «Fox News»-ի եթերում։

«Ես խոսել եմ Զելենսկու հետ և ասել նրան՝ «Պետք է մեղմես նավթավերամշակման գործարանների դեմ գործողությունները»։ Նա պատասխանել է՝ «Հնարավոր է՝ հենց այդպես էլ անենք»»,- ասել է Թրամփը։

Սեպտեմբերի կեսերին Թրամփը հորդորել էր Զելենսկուն զերծ մնալ դիզելային վառելիքի հետ կապված ռուսական օբյեկտներին հարվածելուց։ «Մի՛ հարվածեք դիզելային վառելիքի օբյեկտներին, քանի որ դա վնասում է, վնասում է ամբողջ աշխարհին»,- ասել էր նա։

117