Տեխասում արտակարգ դրություն է հայտարարվել դիզվառելիքի ռեկորդային գների պատճառով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ դիզելային վառելիքի ռեկորդային բարձր գների ֆոնին, ինչպես նաև թույլատրել է ճանապարհներին ընդլայնված կերպով օգտագործել ներկված դիզելային վառելիք։
Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները սեպտեմբերին սկսել են կտրուկ աճել։ Եթե մեկ տարի առաջ Տեխասում դիզելային վառելիքի միջին արժեքը կազմում էր 3,16 դոլար մեկ գալոնի համար, ապա այս տարի սեպտեմբերի 19-ին այն հասել է ռեկորդային՝ 5,97 դոլարի։
29 Սեպտեմբեր, 2026 14:54
78