Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ. հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դեռ ոչ»,- ասել է Պեսկովը RTVI-ին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Պուտինն ընդունել է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ հրավերը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնը Պուտինին հրավիրել է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ 

81