Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
30 Սեպտեմբեր, 2026 10:07
58