Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս շաբաթ կատարցի միջնորդների կողմից ԱՄՆ-Իրան հարաբերություններում դիվանագիտական ​​առաջընթացի հասնելու փորձերը ձախողվել են. քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրներն ընդգծում են, որ էական առաջընթացի բացակայությունը կարող է երկու կողմերին էլ ստիպել վերսկսել ռազմական գործողությունները:  Axios-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաման տալ վերսկսել գործողությունները նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:

Նրա աղբյուրներն ընդգծում են, որ, չնայած կատարցի պաշտոնյաները կշարունակեն հետապնդել դիվանագիտական ​​լուծում, նրանք հիասթափված են երկու կողմերի գործողություններից: Սեպտեմբերի 28-ին նրանք քննարկել են Կատարի փոխզիջումային առաջարկը, որը ենթադրում է Իրանի նկատմամբ շրջափակման վերացում և Թեհրանի կողմից զիջումներ միջուկային ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը: Սակայն, աղբյուրը հայտնել է, որ խորհրդակցությունների ընթացքում էական առաջընթաց չի գրանցվել: «Բանակցությունները փակուղի են մտել: Իրանը պահանջներ է ներկայացնում, որոնք ԱՄՆ-ն չի կարող ընդունել, մինչդեռ ԱՄՆ-ն կարծում է, որ հաղթում է և, հետևաբար, փոխզիջման անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է աղբյուրը:

60