Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով կորոշի՝ «ոչնչացնել» Իրանը, թե՞ խաղաղության համաձայնագիր կնքել, այն բանից հետո, երբ Թեհրանը հայտնել է, որ ստացել է ԱՄՆ պատասխանը պատերազմը դադարեցնելու իր առաջարկին։
«Մենք պետք է որոշում կայացնենք՝ ոչնչացնե՞լ նրանց, թե՞ համաձայնագիր կնքել։ Բայց ժամանակը մոտենում է։ Այս ամենը շատ շուտով կավարտվի՝ այսպես թե այնպես»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Հարցին, թե ինչպես է պատրաստվում բանակցել իր՝ «խելագար» անվանած իրանցի պաշտոնյաների հետ, Թրամփը պատասխանել է․ «Գուցե ոչնչացնենք նրանց»։
Ընդամենը մի քանի օր առաջ նախագահը հրապարակայնորեն մերժել էր Իրանի խաղաղության առաջարկը։ Սակայն չորեքշաբթի իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ կողմերի միջև հիմնական տարաձայնությունը դրա իրականացման ժամկետների շուրջ է։