Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մյունխենյան ելույթում հնչեցրած բոլոր կանխատեսումներն իրականություն են դարձել, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Պուտինի Մյունխենյան ելույթն այն ժամանակ սխալմամբ ընկալվել էր որպես առճակատողական, մինչդեռ իրականում նախագահը խոսել էր երկխոսության պատրաստակամության մասին՝ միաժամանակ մատնանշելով աճող հակասություններն ու առճակատման նախադրյալները։
«Այն ամենը, ինչի մասին խոսել էր նախագահը, իրականություն դարձավ», - լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պուտինն իր հայտնի ելույթն ունեցել էր 2007 թվականին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում։

152