Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թաղման նպաստները տրամադրվելու են մեր այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են անապահովության համակարգից»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մնացած  բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:

«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը:

Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնել է նախարարը:

92