Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կջնջվեին երկրի երեսից, եթե ինքը չզբաղեցներ ԱՄՆ նախագահի պաշտոնը։

«Ես շատ բան եմ արել Սաուդյան Արաբիայի համար։ Ես պաշտպանում եմ Սաուդյան Արաբիան։ Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան հիմա գոյություն չէր ունենա, ինչպես և՝ Իսրայելը։ Նրանք կջնջվեին երկրի երեսից»,- ասել է նա «Time» ամսագրին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ գերազանց հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ։

«Բայց հիշեք՝ եթե ես այստեղ չլինեի, Սաուդյան Արաբիա չէր լինի։ Իսրայել չէր լինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

 

82