Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «Валдай» քննարկման ակումբի 23-րդ ամենամյա հանդիպման լիագումար նիստում հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքում ձևավորվել է «անպատժելիության և ամենաթողության» մթնոլորտ։ Նա որպես այդ միտման առաջին դրսևորումներից մեկը նշել է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել արևմտյան երկրների հետ հարավսլավական հարցի շուրջ, սակայն նրա դիրքորոշումն անտեսվել է։

Միաժամանակ, Պուտինը նշել է, որ չի զղջում 2000-ականներին արևմտյան երկրների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։ Նա ասել է, որ այդ ջանքերը Մոսկվային թույլ են տվել հաստատել, որ ինքն արել է հնարավոր ամեն ինչ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ «Մենք արեցինք ամեն ինչ, առաջարկեցինք ամեն ինչ և հասկացանք, որ մեզ այնտեղ չեն սպասում»,- ասել է նախագահը։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը նախապայմաններ չի առաջադրում եվրոպական պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Նա հայտարարել է համագործակցությունը վերսկսելու Մոսկվայի պատրաստակամության մասին՝ միաժամանակ քննադատելով ԵՄ-ի կողմից սահմանված սահմանափակումները, որոնք խոչընդոտում են առանձին եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև շփումներին։

Նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել այլ պետությունների վրա՝ ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին։ Սակայն նա ընդգծել է, որ հարձակման դեպքում Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի։

74