Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հետ։

Թեհրանի գրասենյակի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ներկայիս վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին ու գործընթացներին, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև ընթացիկ փոխգործակցությունն ու խորհրդակցություններն ամրապնդելու ուղիները։

137