Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը սպասում է եվրոպացի բանակցողների արձագանքին՝ Մոսկվա այցելելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Նախագահն ասել է, որ համապատասխան ազդակը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է։ Մենք տեսել ենք երեկվա հաղորդագրությունները, որ համապատասխան երկրներում քննարկումներ են ընթանում։ Կտեսնենք»,– լրագրողներին ասել է Ռյաբկովը՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կանանց միջազգային երիտասարդական համաժողովի շրջանակում։
Իր հերթին, Եվրամիության ներկայացուցիչների՝ Մոսկվա նախատեսվող այցի հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կարող են եվրոպացի ներկայացուցիչներն այցելել Ռուսաստան։